
Նիկոլ Փաշինյանը պարզաբանում է, թե ինչու ԱԺ-ում մեկ րոպե լռությամբ չհարգեց Մարտի 1-ի զոհերի հիշատակը

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Քիչ առաջ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը ԱԺ նիստի ընթացքում առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել Մարտի 1-ի զոհերի հիշատակը:
Ներկաները ոտքի կանգնեցին: Ես չմասնակցեցի լռության րոպեին և դուրս եկա դահլիճից, որովհետև այսօր ԱԺ դահլիճում նստում են մարդիկ, ովքեր ուղղակի կապ ունեն Մարտի 1-ի սպանությունների կազմակերպման և իրագործման հետ, մարդիկ, ով անձամբ տվել են ՀՀ քաղաքացիներին գնդակահարելու հրամաններ, բացառված չէ անգամ՝ գտնվեն անմիջական կատարողներ:
Նրանց հետ կողք-կողքի Մարտի 1-ի զոհերի հիշատակի լռության րոպեին մասնակցելը, իմ ընկալմամբ, անարգանք կլիներ զոհերի հիշատակի առաջ: Այս մասին կխոսեմ նաեւ իմ ելույթում»: