Իրանի ԶՈւ-ն ԱՄՆ-ի հարձակումների վերսկսման դեպքում կսկսի hարվածել նախկինում hարձակման չենթարկված ամերիկյան օբյեկտներին՝ նոր զինшմթերքի կիրառմամբ. ԻՀՊԿ ներկայացուցիչ

Իրանի զինված ուժերը ԱՄՆ-ի հարձակումների վերսկսման դեպքում կսկսեն հարվածել նախկինում հարձակման չենթարկված ամերիկյան օբյեկտներին՝ նոր զենքի կիրառմամբ։ Այդ մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ներկայացուցիչ Հոսեյն Մոհեբին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մեր թիրախներն էլ այլևս նախկինը չեն լինելու։ Մենք ունենք նոր թիրախներ, որոնց ուղղությամբ դեռևս հարվածներ չեն հասցվել», – նրա խոսքերն է մեջբերում Fars գործակալությունը։

Մոհեբին ընդգծել է, որ փոփոխությունները կվերաբերեն պատերազմի աշխարհագրությանը, կիրառվող զենքին և ռազմական տեխնիկային։

«Մենք մարտադաշտ դուրս կբերենք նոր հնարավորություններով նոր զենք, և աշխարհը կապշի», – նշել է ԻՀՊԿ ներկայացուցիչը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930