
Լոս Անջելեսում աճուրդի են հանվել Հիտլերի ստորագրությամբ Mein Kampf գրքերը

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Լոս Անջելեսի Nate D. Sanders Auctions աճուրդի տանն աճուրդի են հանվել Ադոլֆ Հիտլերի հեղինակած և նրա ստորագրությամբ Mein Kampf («Իմ պայքարը») երկու գիրք: Բացի այդ, վաճառքի է հանվել Հիտլերի անձնական ճարտարապետ Ալբերտ Շպեերի կաշվե վերարկուն:
Աճուրդն ավարտվելու է վաղը: Երկու գրքից բաղկացած համալիրի մեկնարկային գինը կազմում է 20.000 դոլար, իսկ Շպեերի իրի առավելագույն արժեքը գնահատվել է 5000 դոլար: Այդ գրքերը Franz Eher Nachfolger GmbH նացիստական հրատարակչատանը հրատարակվել են 1926 և 1927 թվականներին:
Հետագայում Հիտլերն այդ գրքերն ամանորի կապակցությամբ նվիրել է Յոզեֆ Բաուերին՝ նացիստական կուսակցության անդամին ու 1923 թվականի «գարեջրային խռովության» մասնակցին: