Բաժիններ՝

Երկու նավաստի վիրավորվել է Հորմուզի նեղուցում լցանավի գնդակոծությունից

Երկու մարդ տուժել է Հորմուզի նեղուցում լցանավի գնդակոծության հետևանքով: Այդ մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերին առընթեր ծովային առևտրային փոխադրումների համակարգման կենտրոնը (UKMTO), հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«UKMTO-ն հաղորդագրություն է ստացել Հորմուզի նեղուցով անցնող նավի հետ կապված միջադեպի մասին։ Ռազմական իշխանությունները UKMTO-ին հայտնել են, որ նեղուց մտնող լցանավը խոցվել է անհայտ արկով։ Անձնակազմի երկու անդամ թեթև վնասվածքներ է ստացել», – տեղեկացրել են համակարգման կենտրոնից։

Այնտեղ հավելել են, որ նավը շարունակում է շարժվել դեպի հաջորդ նշանակման նավահանգիստ՝ սեփական ընթացքով։ Լրացուցիչ մանրամասներ, ներառյալ նավի անունը և գրանցման նավահանգիստը, չեն հաղորդվում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930