Ըստ Մարգարիտ Եսայանի՝ Գ. Ջհանգիրյանը չի պատկերացնում ժամանակավոր հանձնաժողովի լիազորությունները

ԱԺ-ում շարունակվում է Մարտի մեկի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին ՀԱԿ ներկայացրած նախագծի քննարկումը:

«Բավականին երկար ու խիստ եք պատասխանում…  Արդեն սկսել եք Ձեր աշխատանքը, սակայն քիչ առաջ հակասեցիք ինքներդ ձեզ»,- իր ելույթում նկատեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը՝ դիմելով հիմնական զեկուցող, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանին՝ նշելով նաև, թե արդեն բավականություն է ստանում իր ելույթից:

«Ամեն մարդ տարբեր բաներից է բավարարվում, ես ելույթներից բավականություն չեմ ստանում, տիկին Մարգարիտ»,- հակադարձեց Գագիկ Ջհանգիրյանը:

Մ. Եսայանն էլ ասաց, թե «նրբանկատորեն» չի ուզում անդրադառնալ նրա մեկնաբանությանը, ապա հավելեց, թե Գ. Ջհանգիրյանը չի պատկերացնում  ժամանակավոր հանձնաժողովի լիազորությունները, քանի որ իր համար անհասկանալի էր, թե ինչպե՞ս է ժամանակավոր հանձնաժողովը բացահայտելու սպանությունները:

Գ. Ջհանգիրյանն էլ ի պատասխան ասաց, թե ինքը շատ լավ է պատկերացնում, թե պատգամավորի, թե հանձնաժողովի լիազորությունները և նպատակ չունի քննիչի պարտականություններ կատարել:

Տեսանյութեր

Լրահոս