
Իսայանը Սեչինը չէ

Մաքսային միությանն անդամակցելու շրջանակներում կնքվելիք համաձայնագրերով ստեղծվող դաշտն է տալիս հնարավորություն, որ «Ռոսնեֆտ» ընկերության համար հետաքրքիր լինի Հայաստանում բութադիենաստիրոլային կաուչուկի արտադրության գործարան ստեղծելը:
Այսօր հրավիրված ասուլիսում նման հայտարարություն արեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Իոսիֆ Իսայանը:
Նա խուսափեց «Նաիրիտի» վերաբերյալ այլ հարցերի պատասխանել՝ պատճառաբանելով, թե ինքը չի զբաղվում գործարանի խնդիրներով:
«Ես չեմ կարող ասել, որ հին գործարանը չի օգտագործվելու: Անորոշ եմ խոսում, որովհետև իրավիճակն անորոշ է: Ես Սեչինը չեմ»,- նշեց Ի.Իսայանը: