Դավիթ Հակոբյան. ԲՀԿ-ն իր համագումարում Քոչարյանին կնշանակի կուսակցապետ

Պատասխանելով 168.am-ի հարցին, թե համաձա՞յն եք հնչող տեսակետների հետ, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերադառնալու է ԲՀԿ-ի միջոցով, Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը պատասխանեց.

«Եկեք տարբերենք՝ հնարավո՞ր է նրա վերադարձը, թե՞ նա անհրաժեշտություն է հայկական քաղաքականության համար:

Նրա վերադարձը մեզ համար բացարձակ դրական էֆեկտ չի թողնի, ուստի վերադարձի անհրաժեշտություն չկա: Իսկ թե կարո՞ղ է նա հայտնվել գահի վրա… միանգամայն կարող է: Թե ինչպե՞ս… ես ասել եմ, որ նա սահմանադրություն է ստեղծում՝ իր վերադարձի ճանապարհը հարթելու համար: Նախագահական համակարգը կվերածվի կիսանախագահականի ու նա հետ կգա: Եթե խորհրդարանական մեծամասնությունը վարչապետինն է, վարչապետն է առաջին սկրիպկան, իսկ եթե նախագահինն է՝ նախագահն է առաջին դեմքը: Սա է համակարգի էությունը: Հիմա ԲՀԿ-ն կհայտարարի համագումար, Քոչարյանին համագումարը կնշանակի կուսակցապետ, նա կունենա 35 մանդատ, նրան սատարում են խորհրդարանական երկու կուսակցություններ (նկատի ունի՝ ԲՀԿ-ին և ՀՅԴ-ին:- Տ.Մ.) ու վերջ՝ կհայտարարի խորհրդարանական հեղաշրջում՝ անցնելով վարչապետական ինստիտուտին»:

Մեր հարցին, թե ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» չեն սատարի՞ Ռ. Քոչարյանի վերադարձին, Դավիթ Հակոբյանը բացասական պատասխան տվեց՝ նշելով. «Կեղծ են, ֆիկտիվ են այն խոսակցությունները, թե խորհրդարանական այդ չորս՝ իրենց ընդդիմադիր հայտարարած կուսակցությունները կմիավորվեն: Նրանք ժամանակավոր խաղում են իրար հետ, որովհետև դաշնակների ու ԲՀԿ-ի քաղաքականությունը բացարձակապես տարբեր է ՀԱԿ-ի ու «ժառանգության» քաղաքականությունից: ՀԱԿ-ը, «Ժառանգությունը» երբեք չեն սատարի Ռոբին Հուդի վերադարձին… ժամանակավոր քաղաքական շոու է, թե իբր մենք կարող ենք միավորվել»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս