Խաչիկ Հարությունյանը ինքնակամ չի հրաժարվել պատգամավորական մանդատից. «Հրապարակ»
«Հրապարակը» գրում է. Մանդատից ինքնակամ հրաժարված Խաչիկ Հարությունյանը դեռևս նոր աշխատանքի չի անցել։ Նոյեմբերին հայտարարվեց, որ ՕԵԿ պատգամավորը մանդատից հրաժարվելու որոշում է կայացրել, որպեսզի ղեկավարի ՀԱՊԿ ակադեմիան։ Երեկ Հարությունյանը «Հրապարակի» հետ զրույցում թեպետ նշել է, որ արդեն աշխատանքի է անցել, սակայն պարզվեց, որ այնքան էլ այդպես չէ. «Դեռ բավականին աշխատանքներ կան անելու, ակադեմիան դեռ չի գործում որպես այդպիսին, բավականին աշխատանքներ կան այնտեղ՝ շինարարական, բավականին ծրագրերի հետ կապված, մինչև տեսնենք, թե երբ կգործի»։ Փաստորեն, Հարությունյանը դեռևս չգործող ինստիտուտում պարզապես նշանակված ռեկտոր է՝ ոչ ավելի։ Սա նշանակում է, որ նա ոչ թե ինքնակամ հրաժարվեց պատգամավորական մանդատից, այլ որպեսզի խորհրդարան գա Արթուր Բաղդասարյանի մտերիմ, Հեղինե Բիշարյանի բարեկամ Լևոն Դոխոլյանը։
Կարդացեք «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում