
Քաղավիացիայի վարչության պետը բոլորի ծանոթ-բարեկամներին հորդորում է մուտ գործել ՀՀ ավիացիոն բիզնես

Հայաստանի օդային տարածքի ազատականացումից հետո բացի «Էյր Արմենիա» ավիաընկերությունից ոչ մի այլ ընկերություն առաջարկ չի ներկայացրել ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն և այդ իսկ պատճառով մրցութային փուլը չի կայացել: Այդ հանգամանքը վարչության պետ Արտյոմ Մովսեսյանն այսօր ասուլիսում բացատրեց ավիացիոն բիզնեսի բարդությամբ և կոչ արեց բոլորին՝ իրենց ծանոթ-բարեկամներին հորդորել մուտք գործել ավիացիոն բիզնես:
Նրա բնորոշմամբ՝ ազատականացում չունենք, ընդամենը հայտարարվել է այդ մասին, սակայն հույս կա, որ այս տարի աշխուժություն կլինի, քանի որ հայկական շուկայի նկատմամբ կա մեծ հետաքրրքություն՝ պայմանավորված նաև Սփյուռքի գործոնով:
«Սահմանափակումների վերացումը ընկերությունների համար լուրջ հիմք է հանդիսանալու: Գուցե այս տարին բեկումնային չլինի, բայց լուրջ փոփոխություններ կլինեն: Ավիաընկերությունների համար լավ տարի կարող է լինել 2015թ. գարունը, ինչը պայմանավորված է նավիգացիոն ծրագրերով, որ ավիաընկրությունները պլանավորում են իրենց թռիչքները մարտի կամ հոկտեմբերի վերջին կիրակիից»,- ասաց Ա.Մովսեսյանը:
Նա նշեց, որ ավիատոմսերի գների որոշակի էժանացում կա Մոսկվայի և Արաբական Միացյալ Էմիրությունների ուղղությամբ, բայց այդ մասին առավել ճիշտ կլինի խոսել մայիսին: