
Ուշադրություն. Մագելի հայտնի քարանձավը հայտնվել է ոչնչացման վտանգի առջև

Վայոց ձորի մարզի Նորավանքի կիրճում գտնվող Մագելի հայտնի քարանձավը հերթական անգամ հայտնվել է լուրջ վտանգի առջեւ: Քարանձավը հանձնվում է վարձակալության զբոսաշրջություն զարգացնելու նպատակով: Այս մասին տեղեկացնում է «ԷկոԼուր»-ը: Քարանձավը հարուստ է ՀՀ Կարմիր գրքում գրանցված ձեռնաթևավորների (չղջիկների) տեսակներով: «Ահազանգը բարձրացրել են գիտնականները և բնապահպանները, որոնք վերջին տարիների ընթացքում փորձում են պահպանել քարանձավը պետական մարմինների և գործիչների անգրագետ գործողություններից եւ զբոսաշրջությունից»,- ասված է «ԷկոԼուր»-ի հաղորդագրության մեջ:
Այս առնչությամբ «ԷկոԼուրը» քննարկում է կազկարեպել, որին մասնակցելու են ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության ինստիտուտի ողնաշարավոր կենդանիների լաբորատորիայի ղեկավար Մամիկոն Ղասաբյանը, ձեռքաթևավորների մասնագետ, պրոֆեսոր Էդուարդ Յավրույանը և ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալության կենդանական ռեսուրսների կառավարման բաժնի պետ, կենսաբանական գիտությունների թեկնածու Սևակ Բալոյանը: