Բաժիններ՝

Էդիկ Շահնազարյանը մահվան նախորդ օրը երեկոյան խոսել է հոր հետ հեռախոսով. galatv.am

Ազգային բանակ զորակոչման յոթերորդ օրը հանկարծակի մահացած զինծառայող, Կոթի գյուղի բնակիչ Էդիկ Շահնազարյանին այսօր են դիահերձել:

Այս մասին ԳԱԼԱ-ին փոխանցել է զինծառայողի հայրը՝ Լյովա Շահնազարյանը: Նա ասել է, որ իրենց համար պարզ չէ որդու մահվան պատճառը եւ սպասում են փորձաքննության եզրակացությանը: Լյովա Շահնազարյանի խոսքերով՝ որդին միանգամայն առողջ է եղել. մանկական հասակում էլ ոչ մի ծանր հիվանդություն նա չի տարել:

«Սարում մեծացած առողջ երեխա է եղել, ոչ մի անգամ չի փռշտացել, հիվանդանոց չի պառկել, ասեղ չի կպել իմ երեխուն… ես չգիտեմ՝ սա ինչ էր, լրիվ առողջ է եղել իմ երեխան»:

«Իմ երեխան նոյեմբերին է քթի վիրահատություն տարել, դա չէր կարող պատճառ լինել, նա շատ հեշտ է տարել վիրահատությունը, որեւէ խնդիր չի առաջացել: Երեխես նարկոզից էլ շուտ է դուրս եկել: Մինինգիտ չի ունեցել, ոչ մի անգամ չի հիվանդացել… պունկտում չափել են իրա ջերմությունը՝ 36.7 է եղել»:

Մանրամասները այստեղ`

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս