
Լյուքս Ստեփանյանի ընտանիքին հանրային պաշտպան է տրամադրվել

Սպանված զինծառայող Լյուքս Ստեփանյանի ընտանիքին Փաստաբանների պալատը հանրային պաշտպան է տրամադրել: Այսօր այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Փաստբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: Նրա խոսքով՝ տուժող ճանաչված Լյուքս Ստեփանյանի իրավահաջորդի շահերը դատարանում կներկայացնի մարզային հանրային պաշտպաններից մեկը:
Նշենք, որ Լյուքս Ստեփանյանի գործն արդեն դատարանում է: Գործը քննվում է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում: Մինչ այժմ տուժող Լյուքս Ստեփանյանի իրավահաջորդները ներկայացուցիչ չեն ունեցել: