Մարքսիստը՝ Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձի մասին. Ռոբին Հուդի ժամանակներն անցել են

«Ռոբին Հուդի ժամանակներն անցել են»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքականություն վերադառնալու մասին խոսակցություններին:

«Ասում են, որ եթե Ռոբին Հուդին բերենք՝ ամեն ինչ կգա տեղը: Բայց Ռոբին Հուդի Ժամանակներն անցե~լ են»,- նշեց նա: Դավիթ Հակոբյանը շեշտեց, թե գաղափարական, տնտեսագիտական մտքի առումով նա Ռ. Քոչարյանի վերադարձը համարում է աբսուրդ: «Ռոբին Հուդի վերադարձը համարում եմ աբսուրդ, համարում եմ ժողովրդի կողմից չընդունված: Եթե խոսենք կազինոյի լեզվով` пробитая карта: Да, он хороший вариант, хороший боевик, կենտրոնացված իշխանության վլաստելին, այն էլ՝ արևելյան տիպի՝ բռնապետական. хорошо, это тоже точно: Բայց նրա վերադարձը՝ որպես նոր տնտեսության ճարտարապետ՝ աբսուրդ է»,- ընդգծեց մարքսիստը:

Դավիթ Հակոբյանն առաջարկեց ստեղծել երեք նախագահներից կազմված ատյան՝ կոչ անելով. «Ребята, жить надо дружно. երկպառակտությանը ես դեմ եմ»:

Անդրադառնալով Տիգրան Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան բանավեճին, Դ. Հակոբյանը համոզմունք հայտնեց, որ Քոչարյանի վերադարձն անհրաժեշտություն լինել չի կարող. «Ասում է, որ շինարարության ծավալները եկամուտներ բերեցին գանձարանին, աշխատատեղեր ստեղծեցին: Հիշեք՝ իմ կարգախոսներից մեկը՝ ներքին թափառող պոտենցիալ ինվիստիցիոն կապիտալի ուղղորդումը սպասարկող կապիտալից պետք է անցում կատարել սպասարկող կապիտալի: Շինարարական կապիտալը մեռած կապիտալ է՝ ամբողը սարքել են զվարճանքի օբյեկտներ, կազինոներ, էլիտար շենքեր…

Կարդացեք նաև

Տեսեք՝ Ռոբին Հուդի իշխանությունը սենց էր. «ա՜, հողը 3 հազար դոլարով ծախում եմ…»: Նաև հավելեց. «Լավ կապիտալ առան՝ առանց մտածելու, որ ներքին թափառող կապիտալի համար թանկ է, մարդիկ ունակ չեն առնելու այդ էլիտար շենքերը ու դրա համար էլ դառան առյուծաբներ: Նույն բանն էլ վարչապետը արեց. բացում կարդում եմ, թե 150 մլն դոլարի գործարք կատարելու թույլտվություն տվեց կառավարությունը՝ կազինո սարքելու համար: Արա, քո տերը մեռնի.. Փոխան արտադրելու տեղը… ամոթ ա էլի»:

Տեսանյութեր

Լրահոս