
Կլիչկոյին առաջարկել են մեկ միլիարդ դոլար՝ նախագահական ընտրություններից հրաժարվելու համար. աղբյուր

Украинская правда թերթի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի ներկայացուցիչները վերջին 9 ամսվա ընթացքում երկու անգամ հանդիպել են ընդդիմադիր «ՈՒԴԱՌ» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոյի հետ: Այս մասին թերթին հայտնել են նրա աղբյուրները:
Վերջիններիս հաղորդմամբ՝ այդ հանդիպումներում Յանուկովիչի ներկայացուցիչները տարբեր առաջարկներ են արել Կլիչկոյին, որպեսզի նա հրաժարվի 2015 թվականին երկրում կայանալիք նախագահական ընտրություններում սեփական թեկնածությունն առաջադրելուց:
Թերթի միանգամից երկու աղբյուր՝ Ուկրաինայում իշխող Ռեգիոնների կուսացությունում ու Կլիչկոյի մերձակա շրջապատում թերթի աղբյուրները, պնդում են, որ նախորդ տարվա գարնանը Կլիչկոյին առաջարկել են 1 միլիարդ դոլար՝ նախագահական ընտրություններում նրա թեկնածությունը չգրանցելու հարցում հանդուրժողական պահվածք ցուցաբերելու համար:
Կլիչկոն սակայն մերժել է այդ և մյուս առաջարկները: