
Հմայակ Հովհաննիսյանը դատապարտվեց և համաներվեց

Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, այսօր Հայաստանի քաղաքագետնիերի միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանին դատապարտեց տուգանքի 100 000 դրամի չափով` նրան մեղավոր ճանաչելով ՀՀ քրեական օրենսգրքի 121-րդ հոդվածի 1-ին մասով (անզգուշությամբ մեկ ուրիշի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը): Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:
Դատարանը միաժամանակ կիրառեց հաներման մասին ՀՀ ԱԺ հոկտեմբերի 3-ի որոշումը և ամբաստանյալին ազատեց պատժի կրումից:
Մեղադրող Հայկ Էյրամջյանը իր մեղադրական ճառում նույնպես միջնորդել էր դատապարտել 100 000 դրամ տուգանքի և համաներման կիրառմամբ ազատել պատժի կրումից:
Մանրամասները այստեղ`