Արթուրը հաղթեց. «Ժողովուրդ»

«Ժողովուրդը» գրում է. Դեռևս 2013թ. հոկտեմբերին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն հայտարարություն էր տարածել այն մասին, թե ՀԱՕԿ-ը չի ճանաչում ԱԽՔ Արթուր Բաղդասարյանի՝ վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ ընտրվելու փաստը։ Ավելին, ՀԱՕԿ-ի հայտարարությունում նշվում էր, թե իրենք դիմելու են միջազգային ֆեդերացիա և հետ են կանչելու ֆեդերացիայի նախագահի ճանաչումր։ Արդեն որքան ժամանակ է՝ «Ժողովուրդը» փորձում է ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանից պարզել, թե ինչ ընթացքի մեջ է գտնվում գործը, սակայն վերջինս խուսափում է պատասխանել։ Իսկ ՕԵԿ մամլո խոսնակ Արթուր Միսակյանը «Ժողովրդի» հետ զրույցում նշել է, որ ոչ միայն Ա. Բադդասարյանն է վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահը, այլև իրենք արդեն սկսել են ակտիվորեն աշխատել ֆեդերացիայում. «Պարոն Բաղդասարյանն ընտրվել է վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ, բացառապես օրինական ճանապարհով, այժմ ղեկավարում է այն. դեկտեմբերին նիստ տեղի ունեցավ, որևէ մեկը հետ չի կանչել պարոն Բաղդասարյանին»։ Այսպիսով՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը պարտություն կրեց,-գրում է թերթը։

Կարդացեք թերթի այսօրվա համարում

Տեսանյութեր

Լրահոս