
Պարզվել է երեկ Կիևյան փողոցում շղթայական ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 7 վիրավորների ինքնությունը. shamshyan.com

shamshyan.com-ի փոխանցմամբ` ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Անդրանիկ Փարսադանյանիկողմից նախապատրաստված նյութերի ընթացքում պարզվել է երեկ՝ հունվարի 20-ին, Երևանում տեղի ունեցած շղթայական ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 7 վիրավորների և ավտոմեքենաների վարորդների ինքնությունը:
Ժամը 21:00-ի սահմաններում Կիևյան փողոցի թիվ 1 շենքի դիմաց բախվել են Երևան քաաղաքի Հերացի փողոցի բնակիչ, 15-ամյա Հովհաննես Մանասյանի վարած Nissan Pathfinder մակնիշի 09 ԼՕ 500 համարանիշի , Կոտայքի մարզի Քասաղ գյուղի բնակիչ, 53-ամյա Սեփան Դավթայնի վարած Գազ 32 213 մակնիշի 2079 Տ համարանիշի և Երևանի Դավիթաշեն 4-րդ թաղամասի բնակիչ, 57-ամյա Վիգեն Հովհաննիսյանի վարած Գազ 32 213 3328 Տ համարանիշի ավտոմեքռենաները:
Վթարի հետևանքով Nissan-ի վարորդ Հ. Մանասյանը և նրա ուղևոր՝ Երևանի բնակիչ, 24-ամյա Գայանե Բաբայանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմենիա բժշկական կենտրոն:
Նշված կենտրոն են տեղափոխվել նաև Գազելի ուղևորներ՝ 28-ամյա Մարիամ Սահակյանը, 24-ամյա Հրանտ Ալիխանյանը, իսկ մյուս ուղևորներ՝ Կոտայքի մարզի Քասաղ գյուղի բնակիչներ՝ 7-ամյա Անժելա Դավթյանն ու 2-ամյա Ստեփան Դավթյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն:
Մանրամասները այստեղ`