Ոստիկանության առանձին բարձրաստիճան պաշտոնյաների կողմից վաշխառությամբ զբաղվելու, կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույքն հափշտակելու և շորթում կատարելու հատկանիշներով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
«Մայիսի 6-ին հանրապետության առանձին շրջաններում, իսկ մայրաքաղաքում՝ հատկապես, սպասվում են կարճատև ցույցեր հետևյալ թեմայով. «Մենք արդար ենք, ազնիվ, բայց նրանք հերթական անգամ մեզ թույլ չտվեցին՝ ոչնչացնենք իրենց» »
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստան ժամանած Եվրոպական խորհրդարանի պահպանողականների և ռեֆորմիստների խմբի պատգամավորներին: Կառավարության ղեկավարը ողջունել է նման փոխայցելությունները և նշել, որ դրանք լավ հնարավորություն են տալիս խորացնել երկկողմ համագործակցությունը և ավելի հստակ պատկերացում կազմել փոխգործակցության հեռանկարների վերաբերյալ:
Վաղը մեկնարկում է Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի վերջին շաբաթը: Առաջիկա ընտրությունների առանձնահատկություններից մեկն այն է, որ նախընտրական քարոզարշավը գրեթե անմիջապես հաջորդեց նախագահական ընտրությունների հետընտրական զարգացումներին, որոնք, շատերի կարծիքով, դեռ չեն էլ ավարտվել:
Ապրիլի 28-ին, ժամը 21.30-ին, ոստիկանության Ավանի բաժանմունքի ծառայողները թմրամիջոց պահելու կասկածանքով Ավանի Դուրյան թաղամասի թիվ 50 շենքի մոտից բերման են ենթարկել 1965 թ. ծնված Կարեն Ա.-ին, որի մոտ խուզարկությամբ հայտնաբերվել են 5 և 20 մլգ տարողության դատարկ ներարկիչներ և ապակյա սրվակ` շագանակագույն հեղուկանման զանգվածով:
«Ռեալը» հայտնի է եվրոգավաթներում տարած կամային հաղթանակներով: Այս սերիայից նման մի բան մադրիդցիներին անհրաժեշտ է երեքշաբթի օրը, երբ տեղի կունենա Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ պատասխան հանդիպումը Դորտմունդի «Բորուսիայի» հետ:
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում վարույթ է ընդունվել մանկապարտեզին կարագի փոխարեն սփրեդ մատակարարելու թվով երրորդ գործը:
Այսօր «Մեդիա» կենտրոնում հրավիրված հարցազրույց-ասուլիսին Երևանի ավագանու ընտրություններում «Բարգավաճ Հայաստանի» կողմից առաջադրված քաղաքապետի թեկնածու Վարդան Օսկանյանն ադրադարձավ ընտրությունների թե´ քաղաքական, թե´ տնտեսական և թե´ քաղաքային նշանակությանը` խոսելով տրանսպորտի, ջրի, ճանապարհային, բնակարանային և այլ խնդիրների մասին:
168.am-ը «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանից հետաքրքրվել է, թե, ի վերջո, ո՞ւմ հետ է նա հանդիպել Մոսկվայում և ի՞նչ է տվել այդ այցը նրան:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօր որոշեց ոստիկանության 2 օպերլիազորների դեմ գործով բերման ենթարկել դատարան չներկայացող 3 վկաներին:
Այսօրվա հրամայականները մեր առաջ շատ ավելի սուր են դրվել. ժողովուրդը շատ հստակ բողոքի ալիք է բարձրացրել, դա արտահայտվեց նախագահական ընտրությունների ընթացքում, դրան գումարվում են վերջերս սոցիոլոգիական հարցումները, որ մեր բնակչության 40 տոկոսը պատրաստ է ճամպրուկը կապել և գնալ:
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն գտնում է, որ նրան զրպարտել են:
Ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկատվություն էին տարածել, թե Ինդոնեզիայի իշխանությունները Հայաստանին մերժել են Ջակարտայում դեսպանատուն բացելու թույլտվության հարցում:
Քրդստանի տարածաշրջանային կառավարության համար ճիշտ կլինի PKK-ին ընդունելը:
Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարի պաշտոնակատար Գագիկ Բեգլարյանի հրամանով ապրիլի 26-ին աշխատանքից ազատվել է «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առեւտրային կազմակերպության (ՊՈԱԿ) գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը։
«Նաիրիտ» գործարանի աշխատակից Սիրվարդ Բախշյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ 1978-ից աշխատել է գործարանում և չնայած այդ աշխատանքն իր մոտ առողջական լուրջ խնդիրներ է առաջացրել, այնուամենայնիվ, սպասում է գործարանի վերաշահագործմանը: Նա նշեց, որ սեպտեմբերին կլրանա իրենց հարկադիր պարապուրդի երեք տարին:
Սուլեյմանին Իրանի կառավարության անունից խոստացել է PKK-ին ապահովել ծանր տեխնիկայով և ցուցաբերել լոգիստիկ աջակցություն:
Այո´, քաղաքապետը շաբաթը մեկ-երկու անգամ թող հանրային տրանսպորտով գնա: Եթե ես քաղաքապետ եղա, այսքան մարդու առաջ ասում եմ` շաբաթը առնվազն մեկ-երկու օր գնալու եմ քաղաքային տրանսպորտով: Ես ապրում եմ Մաշտոցի վրա, գնալու եմ քաղաքապետարան ավտոբուսով
Դե, սիրելի փոքրիկներ, քանի որ Տարոն Մարգարյանը մեր շաաատ սիրելի քաղաքապետն է, այժմ առաջ են գալիս բոլորն նրանք, ովքեր շաաատ են սիրում պաղպաղաաաակ: Նորից ենք ուզում հիշեցնել, որ այն պաղպաղակը, որ դուք հիմա համտեսելու եք, ո՞վ է մեր համար բերեեե՞լ, ՏԱԱԱ-ՐՈՈՈՈՆ ՄԱՐ-ԳԱՐ-ՅԱԱԱԱՆԸԸԸ, ապրեեեք դուք:
Նշվում է, որ «կանացի ավտոբուսներ» են գործում նաև Հնդկաստանում, Ճապոնիայում, Բրազիլիայում ու Մեքսիկայում:
Ինչպես հայտնի է՝ երեկ Վարդան Ղուկասյանը (Դոգ) հեռացվել էր աշխատանքից՝ «Հետքի» լրագրողի ու վերջինիս միջև Հյուսիսային պողոտայում տեղի ունեցած միջադեպի հետ կապված:
Նախագահի ներկայացուցչի խոսքերով՝ նախագահի կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում:
Հայցվորը դատարանից խնդրում էր քաղաքապետարանի` ապրիլի 7-ին կազմակերպած միջոցառումը որակել որպես ավագանու անդամի թեկնածու Տարոն Մարգարյանի կողմից ընտրողներին անվճար ծառայությունների մատուցում, ինչը խստիվ արգելված է օրենքով:
Որոշակի խնդիրներ կան՝ դիմումին ներկայացվող ձևական պահանջների հետ կապված, ինչի մասին դիմումի հեղինակը կտեղեկացվի, կշտկի, որից հետո հանձնաժողովը կորոշի ընթացքը:
Արևմտյան երկրները տեղեկատվական-հոգեբանական պատերազմ են մղում Սիրիայի դեմ:
2012 թվականի առաջին եռամսյակի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 23.8%‑ով կամ շուրջ 44.5 մլրդ դրամով, ինչը հիմնականում ապահովվել է հարկային եկամուտների աճի հաշվին:
Այն երկրները, որոնք միացան բեռնարգելքին, հայտնվեցին ծուղակում, քանի որ դա ծանր վնաս հասցրեց նրանց տնտեսությանը:
Հայաստանի քաղաքական կյանքում արյունը դարձել է ամենակարևոր գործոններից մեկը: Ուղղակի և անուղղակի իմաստով: Կարելի է անգամ ասել, որ իշխանությունը պահպանելու և իշխանության գալու գործընթացում չկա ավելի «զորեղ» գործոն, քան արյունը: Քաղաքացիների արյունը, բնականաբար:
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» տնօրեն Բագրատ Ենգիբարյանը տեղեկացրեց, որ մինչև տարեվերջ Ղափանում կստեղծվի մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիայի մասնաճյուղ:
Այսօր՝ ապրիլի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:40-ի սահմաններում Ռոստովյան և Մուրացան փողոցների խաչմերուկում բախվել են 60-ամյա Ալեքսանդր Այվազյանի վարած «Opel Omega» մակնիշի՝ 13 ԼՏ 419 և 39-ամյա Միքայել Բագրազյանի վարած «Samand» մակնիշի՝ 29 ՍԼ 312 համարանիշի ավտոմեքենաները: