Բաժիններ՝

Վարչապետն ընդունել է Եվրոպական խորհրդարանի մի խումբ պատգամավորների

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստան ժամանած Եվրոպական խորհրդարանի պահպանողականների և ռեֆորմիստների խմբի պատգամավորներին: Կառավարության ղեկավարը ողջունել է նման փոխայցելությունները և նշել, որ դրանք լավ հնարավորություն են տալիս խորացնել երկկողմ համագործակցությունը և ավելի հստակ պատկերացում կազմել փոխգործակցության հեռանկարների վերաբերյալ:
Անդրադառնալով Հայաստանի եվրաինտեգրման գործընթացին՝ վարչապետը նշել է, որ Ասոցացման համաձայնագրի, այդ թվում Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման պայմանագրի շուրջ բանակցություններն ընթանում են հաջողությամբ: Այդ համատեքստում, անդրադարձ է կատարվել ՀՀ-ում տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումների ընթացքին:
Կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային հարցեր, մտքեր փոխանակել հայ-թուրքական հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման և այլ խնդիրների շուրջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930