Ինչպե՞ս է Վարդան Օսկանյանը պատրաստվում լուծել Կոմայգու խնդիրը (տեսանյութ)

Այսօր «Մեդիա» կենտրոնում հրավիրված հարցազրույց-ասուլիսին Երևանի ավագանու ընտրություններում «Բարգավաճ Հայաստանի» կողմից առաջադրված քաղաքապետի թեկնածու Վարդան Օսկանյանն ադրադարձավ ընտրությունների թե´ քաղաքական, թե´ տնտեսական և թե´ քաղաքային նշանակությանը`  խոսելով տրանսպորտի, ջրի, ճանապարհային, բնակարանային և այլ խնդիրների մասին: Նա առանձնացրեց այն գլխավոր խնդիրները, որոնք, ըստ նրա, լիովին լուծելի են քաղաքի ներկայիս բյուջեի միջոցներով:

Նախկին արտգործնախարարից նույնիսկ հետաքրքրվեցին, թե քաղաքապետ դառնալու դեպքում ինչպե՞ս է պատրաստվում լուծել Կոմայգու հայտնի խնդիրը:

Այս մասին Օսկանյանը չտվեց կոնկրետ պատասխան` նշելով, որ ԲՀԿ-ի ընտրարշավի ընթացքում չի հանդիպել մի հարցի, որն այսօրվա բյուջեի պայմաններում լուծելի չլինի:

Tert.am-ի թղթակիցը հետաքրքրվեց, թե խնդիրն արդյոք բյուջեի՞ հետ կապ ունի, թե՞ դրա ետևում կանգնած մարդկանց հետ, սակայն, չստանալով հստակ պատասխան, ճշգրտեց, որ հարցը վերաբերում է սեռական փոքրամասնություններին, որոնք հայտնի է, թե ինչով են այնտեղ զբաղվում:

Կարդացեք նաև

«Ես գիտեմ, ես ընդհանրացրեցի, որպեսզի կոնկրետ չպատասխանեմ, որովհետև հիմա դրա պատասխանը ես չունեմ: Ես ասում եմ` չլուծվող խնդիր չկա, եթե հարց է բարձրանում, ուրեմն պետք է նայել` ինչպե՞ս կարելի է այդ խնդիրը լուծել, որ արդար լինի»,- ասաց Վարդան Օսկանյանը:

Մանրամասները`168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930