Բաժիններ՝

Ռոնալդուն հերքում է բրազիլացի մոդելի հետ դավաճանությունը

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն գտնում է, որ նրան զրպարտել են:

Ավելի վաղ բրիտանական “The Sun” պարբերականը հրապարակել է բրազիլացի մոդել Անդրեսա Ուրաչի (մականունը՝ «Միսս ԲումԲում») հարցազրույցը: Նա պնդում էր, որ Դորտմունդի «Բորուսիայի» հետ առաջին հանդիպումից 48 ժամ առաջ Ռոնալդուն նրա հետ գիշեր է անցկացրել:

Հիշեցնենք, որ Կրիշտիանոն հանդիպում է ռուս մոդել Իրինա Շեյկի հետ:

«Պարբերականը տեղեկացրել է ինձ, որ նրանք կհետևեն իրենց խմբագրական քաղաքականությանը և կհրապարակեն մոդելի խոսքերը: Ինչ-որ մեկը ցանկանում է փառքի արժանանալ իմ հաշվին: Հետաքրքիր է, թե ինչու՞ է դա տեղի ունենում թիմիս կարևոր հանդիպումներից առաջ:

Ես շատ զայրացած եմ այս դրության հետ կապված. այն միտված է փչացնել անձնական կյանքս: Ես պարզապես ցանկանում եմ ճշգրտում մտցնել, որ ես այդ պահին եղել եմ հյուրանոցում և հարցազրույց եմ տվել լրագրող Ման Սայնսին: Նա կարող է հաստատել դա: Մնացածը հորինված է», – գրել է Ռոնալդուն Twitter-ի իր էջում:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս