«Բարև Երևանը»՝ վարչական դատարանում. Ծաղիկները բաժանվել են Տարոն Մարգարյանի անունից (տեսանյութ)

Շաբաթ օրը ՀՀ Վարչական դատարանում տեղի ունեցավ «Բարև Երևան» դաշինքի անդամ Դանիել Իոաննիսյանի` ԿԸՀ-ի դեմ հայցով դատարանի նիստը:

Հայցվորը դատարանից խնդրում էր քաղաքապետարանի` ապրիլի 7-ին կազմակերպած միջոցառումը որակել որպես ավագանու անդամի թեկնածու Տարոն Մարգարյանի կողմից ընտրողներին անվճար ծառայությունների մատուցում, ինչը խստիվ արգելված է օրենքով:

Հատկանշական է, որ նիստին ներկա քաղաքապետարանի ներկայացուցիչը ի վերջո ընդունեց, որ այդ միջոցառումը կազմակերպվել էր հենց Տարոն Մարգարյանի հանձնարարականով, ինչով, փաստացի, հիմնավորեց այն, որ վարչական ռեսուրսի չարաշահումը հենց Տարոն Մարգարյանի գլխավորությամբ է տեղի ունեցել:

ԿԸՀ ներկայացուցիչը, թեև հայցը համարում էր անհիմն, սակայն չհերքեց (չկարողացավ հերքել) բերված փաստարկների ու պնդումների ճնշող մեծամասնությունը, ինչպես նաև չբերեց հակափաստարկներ, որոնք անպատասխան կմնային:

Վարչական դատարանի վճռի հրապարակումը տեղի կունենա ապրիլի 30-ին, ժամը 17:30-ին:

Հիշեցնենք, որ խոսքը գնում է ապրիլի 7-ի կապակցությամբ քաղաքացիներին` բյուջետային գումարներով Տարոն Մարգարյանի անունից ծաղիկներ բաժանելու ակցիայի մասին, որը չի վրիպել «Ժառանգություն» կուսակցության ակտիվիստների աչքից ու տեսախցիկից: Ու թեև քաղաքապետարանը պնդում է, որ ծաղիկները բաժանվել են հենց քաղաքապետարանի անունից (և ոչ Տարոն Մարգարյանի), սակայն տեսանյութում հստակ երևում է հակառակը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930