Ռուբեն Հայրապետյանը հայտարարել է, որ դադարեցնում է «Զարգացման Հայկական Բանկի» տնօրենների խորհրդում իր ներկայացուցիչ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Արմեն Մինասյանի լիազորությունները: Վերջինիս փոխարեն Ռ. Հայրապետյանն ինքն իրեն ընդգրկել է տնօրենների խորհրդի կազմում:
168.am-ի տեղեկություններով` վարչապետի պաշտոնում Տիգրան Սարգսյանի վերանշանակումից հետո ԲՀԿ գործարար թևի ներկայացուցիչները փորձում են հասնել նրան, որ կուսակցությունը վերանայի իր դիրքորոշումը կառավարության վերաբերյալ և հաշտեցման եզրեր գտնի վարչապետի հետ:
Խոշոր հարկատուների ցանկը միանշանակ պետք չի ընկալել. այնտեղ ներկայացված ընկերություններից շատերն իրականում ոչ թե հարկ վճարող են, այլ հարկ փոխանցող՝ սպառողներից պետբյուջե։
Ղրղզ «օրենքով գող» Ազիզա Բատուկաևը այս տարվա ապրիլի սկզբին ազատ էր արձակվել Բիշկեկի ժամանակավոր պահման մեկուսարանից՝ ծանր հիվանդության պատճառով։ Ինչպես գրում է «Вечерний Бишкек» թերթը, բժշկական տեղեկանքը, որի հիման վրա նա ազատ է արձակվել, կեղծ է եղել։
«ժառանգության» անդամ Ստեփան Սաֆարյանը հայտարարել էր, որ դեկտեմբերին հարցում էր ուղարկել Երեւանի քաղաքապետարան՝ պարզելու համար, թե որ ՍՊԸ-ներն են սպասարկում N5, N 32, N15 եւ N63 երթուղայինները:
Այսօր՝ ապրիլի 29-ին, Գեղարքունիքի մարզի Ջաղացաձոր գյուղի բնակիչ, 47-ամյա Արմեն Բարսեղյանը, վարելով «ГАЗ 31 10» մակնիշի՝ 35 LS 777 համարանիշի ավտոմեքենան, նույն գյուղում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Նախորդ սերնդի Galaxy Tab պլանշետի մասին ընկերությունը ներկայացրել/ հայտարարել էր նախորդ տարվա փետրվարին՝ Mobile World Congress համաժողովի ժամանակ, որոնք շուկայում հայտնվեցին 2012 թվականի մարտին:
Apple ընկերության ֆիրմային առցանց խանութը՝ iTunes Store-ը, 10 տարեկան է: Այս տարիների ընթացքում այն դարձել է իր սեգմենտում ամենահաջող ծառայություններից մեկը և, բազմաթիվ արևմտյան փորձագետների կարծիքով՝ այն ամբողջովին փոխել է երաժշտական շուկան և ընդհանրապես օնլայն բովանդակության շուկան:
«Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն նշել է, որ Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանի սկզբից էլ «Բորուսիային» համարել է ֆավորիտ:
Մի խաբնվեք կուսակցությունների անունների փոփոխությանը. էսօր՝ ՀՀՇ, հետո՝ «Երկրապահ», հետո՝ Հանրապետական: Որովհետև այդ ամեն ինչը նույն գիծն է, որովհետև դեմքերը նույնն են, մոտեցումները նույնն են, ագահությունը նույնն է: Այն, ինչ այսօր մենք տեսանք Երևանում, պարզապես ագահության ու քաղաքային մշակույթ չունենալու հետևանք է:
Ինչպե՞ս հաջողվեց այն այդպես արագ կոտրել՝ հարցին Google X լաբորատորիայի ինժեները, որտեղ մշակվում են ակնոցները, պատասխանել է, որ Google-ում միտումնավոր չեն սկսել ձեռնարկել հատուկ գործողություններ այն բանի համար, որպեսզի համակարգը հնարավոր չլինի կոտրել:
Ժամը 20:00-ի սահմաններում «Volkswagen Passat» մակնիշի՝ 11 UO 611 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Եղվարդի խճուղում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվելով՝ հայտնվել փոսում:
«Արարատբանկ» ԲԲԸ-ն 2012թ. ընթացքում ստացել է 3,3 միլիարդ դրամ զուտ շահույթ: Բանկը որոշել է այդ գումարից 297 միլիոն դրամն ուղղել շահութաբաժինների վճարմանը:
2013 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի ծախսերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 10.3% ով կամ 19.2 մլրդ դրամով: Ընդ որում, աճ է արձանագրվել ընթացիկ ծախսերի գծով, իսկ ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունների գծով արձանագրվել է նվազում:
Մայիսի 5-ին Երևանու ավագանու ընտրություններին մասնակցող «Օրինաց Երկիր» կուսակցությունն այսօր Էրեբունի վարչական շրջանում էր՝ Ազատամարտիկների պուրակում:
2013 թվականին Lamborghini աշխարհահռչակ բրենդը նշում է իր 50-ամյակը։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնին և ԱՄՀ հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսային:
Կուսակցությունը շատ կուռ է, ամուր է, կուսակցության ներսում իսկապես շատ մեծ խանդավառություն կա, հատկապես երբ տեսնում ենք դրական արդյունքները
Եթե պոռնկությունը արգելվում է օրենքով, պոռնիկներին հավաքում են փողոցներից, ուրեմն՝ պետք է հավաքեն նաև բոլոր տեսակներին՝ անկախ սեռից կամ ձգտումներից:
Շորը, որը երբեք չես հագել ու դուրս չես եկել այդ շորով, միշտ շկաֆում մթան մեջ կախված է, իհարկե, մի քիչ մաքուր է, քան այն շորը, որով դու աշխատում ես: Չես եղել իշխանության մեջ, նշանակում է, որ աշխատանքի այն բաժինը չես վերցրել քեզ վրա ու փորձ էլ ձեռք չես բերել:
ՈՍԿԻ` գնման գին` 17471.82 (+290.74), բացթողնման գին` 18991.11 (+316.02), ԱՐԾԱԹ` գնման գին` 284.20 (-5.02), բացթողնման գին` 308.91 (-5.46), ՊԼԱՏԻՆ` գնման գին`17536.15 (-169.76), բացթողնման գին` 19061.03 (-184.52), ՊԱԼԱԴԻՈՒՄ` գնման գին` 8234.50 (-74.48), բացթողնման գին` 8950.54 (-80.96):
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նախագահական ընտրությունների հետ կապված շատ հստակ դիրքորոշում հայտնեց առ այն, որ մենք թեկնածու չենք դնում և չենք պաշտպանում որևէ մեկին, և քաղաքական որոշում չկար` ինչ անել, դրա համար բաց էր թողնված. որոշ մարդիկ նախագահին են ձայն տվել, որոշ մարդիկ` Րաֆֆի Հովհաննիսյանին, որոշ մարդիկ գնացին նախագահի ինագուրացիային, որոշ մարդիկ չգնացին:
ՀՀ Ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել:
Թող ոչ մեկը չկասկածի, որ մայիսի 5-ին հաղթելու է Բարեւ Երեւանը՝ համար 3-ը: Թող ոչ մեկը չնեղանա՝ ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, խնդրեմ, թող գան, բայց քառակուսի կուսակցական կռիվների շրջանն անցել է:
Այսօր՝ ապրիլի 29-ին, Երևանի Կենտրոն, Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դռնփակ դատական նիստ էր, որը վարում էր դատավոր Մնացական Մարտիրոսյանը:
Իսկ հիմա ո՞ր պլանում է այդ շարժումը: Հիմա, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը չգլխավորեց ավագանու ցուցակը, նախագահական ընտրությունների վերանայման պայքարը ո՞ւր է: Քաղաքական պայքարը հնարավոր չէ շատ երկար ժամանակ էմոցիոնալ ալիքի վրա կառավարել:
Հայ ազգային կոնգրես կուսակցությունը հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին.
Պարոն Օսկանյանի հնչեցրած այն միտքը, որ Երևանի քաղաքապետի աթոռը Երևանի վարչապետի աթոռ է, ևս մեկ ապացույց է, որ իրենց մտադրությունը՝ գոնե Երևանի շրջանակներում վարչապետ լինելն է, եթե այլ շրջանակներում վարչապետ լինել չի հաջողվում:
Էրեբունի վարչական շրջանի բնակիչների հետ այսօրվա հանդիպման ժամանակ Երևանի ավագանու ընտրություններում ՕԵԿ ցուցակը գլխավորող Արմեն Երիցյանից բնակիչներից մեկը հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է նա կարողանալու պայքարել ՀՀԿ-ի դեմ, երբ ՀՀԿ-ն և ՕԵԿ-ը կոալիցիոն գործընկերներ են:
«Արմավիա»-ն հրապարակել է ՀՀ պետբյուջեի նկատմամբ ունեցած պարտքերի ցուցակը, միաժամանակ հավելելով, որ դրանց չափն իր համար այնքան մեծ չէ, որքան դրանց նկատմամբ առաջացած տույժերը: