Բաժիններ՝

Վթարի հետևանքով «Samand»-ը շրջվել է. կա վիրավոր

Այսօր՝ ապրիլի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:40-ի սահմաններում Ռոստովյան և Մուրացան փողոցների խաչմերուկում բախվել են 60-ամյա Ալեքսանդր Այվազյանի վարած «Opel Omega» մակնիշի՝ 13 ԼՏ 419 և 39-ամյա Միքայել Բագրազյանի վարած «Samand» մակնիշի՝ 29 ՍԼ 312 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հարվածի հետևանքով «Samand»-ը կողաշրջվել է: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի տեսուչները:

Վթարի հետևանքով «Opel»-ի ուղևորը բուժօգնություն ստանալու նպատակով դիմել է
Էրեբունի բժշկական կենտրոն:

Արդեն վթարի վայր է ժամանել ոստիկանության քննչական գլխավոր վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչը: Ոստիկանությունը պարզում է վիրավոր անձի ինքնությունը:

Տեղում են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

shamshyan.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930