Բաժիններ՝

Ղափանում կստեղծվի մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիայի մասնաճյուղ

168.am-ի հետ զրույցում ասաց «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» տնօրեն Բագրատ Ենգիբարյանը տեղեկացրեց, որ մինչև տարեվերջ Ղափանում կստեղծվի մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիայի մասնաճյուղ: Նրա խոսքով՝ նոր լաբորատորիայում հիմնական շեշտադրումը կարվի ուսումնական ծրագրերի և թիմերի ձևավորման վրա:

«Մոբայլ լուծումների ուղղությունը լուրջ ապագա ունեցող ուղղություններից մեկն է տեղեկատվական-հեռահաղորդակցական ոլորտում, ուստի հատկապես Հայաստանի նման երկրի համար այս ուղղությամբ կարևոր է ունենալ որակյալ կադրեր»,- ասաց Բ. Ենգիբարյանը:

Նրա խոսքով, իրենց համար հաճելիորեն զարմանալի էր, որ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանն այդքան լավ մասնաճյուղ ունի Ղափանում, այդ իսկ պատճառով լաբորատորիայի մասնաճյուղը որոշվեց ստեղծել հենց այնտեղ:

 

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս