
Եղանակի կանխատեսումը՝ քաղաքական դաշտում

Քաղաքական մեկնաբան Արծրուն Պեպանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է
«Մայիսի 6-ին հանրապետության առանձին շրջաններում, իսկ մայրաքաղաքում՝ հատկապես, սպասվում են կարճատև ցույցեր հետևյալ թեմայով. «Մենք արդար ենք, ազնիվ, բայց նրանք հերթական անգամ մեզ թույլ չտվեցին՝ ոչնչացնենք իրենց»:
Ցույցերը կտևեն մի քանի օր, ապա ցուցարարները կգնան նախապատրաստվելու ԱԺ ընտրություններին:
Կատարվածի վերաբերյալ խորհրդածումներ, իրականությունը փոխելու այլ մեթոդների որոնումներ չեն սպասվում»: