Րաֆֆի Հովհաննիսյանը՝ իր Մոսկվա կատարած այցի մասին

168.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն, ի պատասխան այն հարցին, թե, ի վերջո, ո՞ւմ հետ հանդիպեցիք Մոսկվայում և ի՞նչ տվեց Ձեզ այդ այցը, ասաց.

«Ես հանդիպել եմ մի քանի հոգու հետ: Քանի որ հարգում եմ յուրաքանչյուրի ցանկությունը, իր խնդրանքով, երբ թե՛ հայ, թե՛ ռուսաստանյան զրուցակիցները ցանկանան դրա մասին խոսել, իրենք կարող են խոսել: Մոսկվայում ունեցել եմ մի քանի մասնավոր հանդիպումներ: Ճիշտ է, ես կողմնակից եմ բացի ու թափանցիկի, բայց երբ իրենք վերանայեն իրենց մոտեցումն ու որոշեն խոսել հանդիպումների մասին, ես սիրով կավելացնեմ իրենց խոսքին»:

Մեր հարցին, թե հանդիպումները ՌԴ պաշտոնական շրջանակների հե՞տ են եղել, Ր. Հովհաննիսյանը պատասխանեց, որ այցը մասնավոր էր:

Հիշեցնենք, որ ապրիլի 9-ի իրադարձություններից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը մեկօրյա այցով մեկնել էր Մոսկվա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930