Բաժիններ՝

Իրանը PKK-ից պահանջել է զինյալներին դուրս չբերել Թուրքիայի տարածքից. Milliyet

Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահակազորի ներկայացուցիչ Քասըմ Սուլեյմանին Ղանդիլում գաղտնի հանդիպել է «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) առաջնորդներից Մուրադ Քարայըլանի հետ:

Հանդիպման ժամանակ Սուլեյմանին Քարայըլանից պահանջել է PKK-ի ջոկատները դուրս չբերել Թուրքիայի կազմից: Սուլեյմանին Իրանի կառավարության անունից խոստացել է PKK-ին ապահովել ծանր տեխնիկայով և ցուցաբերել լոգիստիկ աջակցություն: Քարայըլանը մերժել է այդ պահանջները:

Թուրքական մամուլն Իրանի այս քայլը որակել է որպես «անբարոյական առաջարկ»:

Հիշեցնենք, որ մոտ երկու շաբաթ առաջ թուրքական Zaman թերթը գրել էր, որ Թուրքիայի հետ հաշտված PKK-ականների թիրախում կհայտնվի Իրանը, ուր գործում է նրա իրանական թևը՝ PJAK-ը: PKK-ն հայտարարել է, որ Թուրքիայի տարածքը լքելու գործընթացը սկսելու է մայիսի 5-8-ից, և որ դա անելու է առանց իր զենքը հանձնելու:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930