Բաժիններ՝

Հեպարդը մի քանի քերծվածք է թողել Բոտսվանայի նախագահի դեմքին

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հեպարդը մի քանի քերծվածք է թողել Բոտսվանայի նախագահ Յան Խամայի երեսին, երբ վերջինս այցելել էր երկրի ռազմաբազաներից մեկը:

Նախագահի ներկայացուցչի խոսքերով՝ նախագահի կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում: Նախագահը գտնվել է մեծավանդակի հարևանությամբ, ուր կերակրել են գիշատչին, և չափազանց շատ է մոտեցել ճաղերին, ինչից հետո գիշատիչն իր թաթով ճանկռտել է նրա երեսը:

Դրա հետևանքով նախագահի երեսին դրվել է մի քանի կար, նախագահը նաև մի փոքր վախեցել է: Նշվում է, որ այս միջադեպը գրանցվել է մոտ մեկ շաբաթ առաջ, և նախագահի աշխատակազմը չի պատրաստվել այս մասին հանդես գալ պաշտոնական հայտարարությամբ:

Ավելի ուշ նախագահի ներկայացուցիչները որոշել են պարզաբանումներ այդ միջադեպի կապակցությամբ, քանի որ լրագրողները սկսել են հետաքրքրվել նախագահի դեմքին դրված սպեղանիով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930