
Աշխատանքից ազատվել է «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրենը

Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարի պաշտոնակատար Գագիկ Բեգլարյանի հրամանով ապրիլի 26-ին աշխատանքից ազատվել է «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առեւտրային կազմակերպության (ՊՈԱԿ) գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը։ Այս մասին տեղեկացնում են
Տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից:
Ա. Հովսեփյանի հետ աշխատանքային պայմանագիրը լուծվել է կողմերի համաձայնությամբ:
Նույն օրը հիշյալ ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արթուր Սարգսյանը՝ մինչեւ գլխավոր գործադիր տնօրենի թափուր պաշտոնը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցնելը։