
«Դոգը» հեռացե՞լ է Հայաստանից

Ինչպես հայտնի է՝ երեկ Վարդան Ղուկասյանը (Դոգ) հեռացվել էր աշխատանքից՝ «Հետքի» լրագրողի ու վերջինիս միջև Հյուսիսային պողոտայում տեղի ունեցած միջադեպի հետ կապված: ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով նշանակվել է ծառայողական քննություն՝ լրագրողին վիրավորելու և հրելու դեպքի առնչությամբ:
«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ երեկ Վարդան Ղուկասյանը (Դոգ) հատել է Բագրատաշենի սահմանային անցակետը:
Հիշեցնենք, որ ապրիլի 27-ին, Երևանի Հյուսիսային պողոտայում քաղաքացիական հագուստով ինչ-որ անձ հրել և վիրավորել է Hetq.am-ի լրագրող Անի Հովհաննիսյանին, ով այդ ժամանակ փորձել է պարզել, թե ինչու են ոստիկանները հորդորում այդտեղ կիթառ նվագող քաղաքացուն հավաքել իրերը և հեռանալ։ Այս մասին հայտնում է Hetq.am կայքը՝ ներկայացնելով լրագրողի հետ տեղի ունեցած միջադեպը։