«Ո՞վ է ստեղծեեեել, Տա-րոն Մար-գար-յանը, կամ՝ մանկական բացօթյա ներկայացում Աջափնյակում»
Աջափնյակ վարչական շրջանի, 16-րդ թաղամասի բնակից Վահե Սարգսյանը նամակ է ուղարկել 168.am-ի խմբագրությանը, որում պատմել է, թե ինչպես են Աջափնյակի մանկական բացօթյա այգում անցկացնում միջոցառումները: Նամակը ներկայացնում ենք առանց միջամտությունների.
«Մեր շաաատ սիրելի մանուկներ, մոտեցեեեք, հապա մի հատ բոլորդ ժպտացեեք, այս կողմում՝ շունիկնեերն են, մյուս կողմում արջուկնեեեեեերը, աղվեսնեեեեեեերը:
Դե, սիրելի փոքրիկներ, ինչպե՞ս եեենք, չե՞նք պատրաստվում, չէ՞, փչացնել կանաչ տարածքները, կոտրել սղարանները, կեղտոտել խաղահրապարակները, ապրենք: Չենք մոռանում չէ՞, որ այդ ամենը մեր համար ո՞վ է ստեղծեեեեե՞լ, մեր շատ սիրելի քաղաքապեեե՞տ ՏԱԱԱ-ՐՈՈՈՈՆ ՄԱՐ-ԳԱՐ-ՅԱԱԱԱՆԸԸԸ, ապրեեեեք դուք՝ մեր շատ սիրելի մանուկնեեր:
Դե սիրելիներս, քանի որ մեր շատ սիրելի, մեր շաաատ հարազատ քաղաքապետը Տարոն Մարգարյաաանն էէէ, այժմ կազմում եեեենք շըըր-ջաաան:
Ապրեեեեեք դուք, սիրելի մանուկներ, աղվեսներ, գայլուկներ, շունիկներ, ձեր պապիկ – տատիկներին, մայրիկներին ու հայրիկներին, բոլոր մեծերին չեք մոռանա ասել, չէ՞, որ այս ամենը ձեր համար ո՞վ է կազմակերպեեե՞լ, ՏԱԱԱ-ՐՈՈՈՈՆ ՄԱՐ-ԳԱՐ-ՅԱԱԱԱՆԸԸԸ, ապրի մեր շաատ սիրելի քաղաքպետը:
Դե, սիրելի փոքրիկներ, քանի որ Տարոն Մարգարյանը մեր շաաատ սիրելի քաղաքապետն է, այժմ առաջ են գալիս բոլորն նրանք, ովքեր շաաատ են սիրում պաղպաղաաաակ:
Նորից ենք ուզում հիշեցնել, որ այն պաղպաղակը, որ դուք հիմա համտեսելու եք, ո՞վ է մեր համար բերեեե՞լ, ՏԱԱԱ-ՐՈՈՈՈՆ ՄԱՐ-ԳԱՐ-ՅԱԱԱԱՆԸԸԸ, ապրեեեք դուք: Դե, սիրելի փոքրիկներ, քանի որ մեր շաաատ սիրելի քաղաքապետը Տարոն Մարգարյանն է, այժըըըմ, համտեսուում եեեենք, պաղպաղաաաաակը…»:
Վահե ՍԱՐԳՍՅԱՆ
Աջափնյակ, 16 թաղամաս, 2-րդ շղթա
28 ապրլի
ցերեկ