
Ռեալը դիմել է երկրպագուներին

«Ռեալը» հայտնի է եվրոգավաթներում տարած կամային հաղթանակներով: Այս սերիայից նման մի բան մադրիդցիներին անհրաժեշտ է երեքշաբթի օրը, երբ տեղի կունենա Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ պատասխան հանդիպումը Դորտմունդի «Բորուսիայի» հետ:
Այդ պատճառով իսպանական ակումբը նույնիսկ տեսանյութ է պատրաստել՝ ուղղված երկրպագուներին, որը կցուցադրվի «Սանտյագո Բերնաբեու» մարզադաշտի էկրաններին խաղից առաջ:
«Դուք մեզ հիմա ավելի եք պետք, քան երբևէ», – երկրպագուներին ասում է հարձակվող Գոնսալո Իգուայինը: «Ձեր սրտերը մեր սրտերն են», – ավելացնում է Սերխիո Ռամոսը, իսկ Խաբի Ալոնսոն ընգծում է «Ձեզ հետ անհնարը դառնում է հնարավոր»:
Այս մասին հաղորդում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը