Իրանից ամենահաճախը նավթ գնում են ամերիկյան ընկերությունները. Իրանի փոխարտգործնախարար
Թուրքական Yeni Şafak թերթին տված հարցազրույցի ժամանակ Իրանի փոխարտգործնախարար Հոսեին Ամիր Աբդոլահիանը հայտարարել է, որ ԱՄՆ-ը գաղտնի գնում է իրանական նավթ և գործնականում չի կիրառում բեռնարգելք.
«Իրանից ամենահաճախը նավթ գնում են ամերիկյան ընկերությունները: Նավթի արտահանումն ընթանում է նորմալ՝ չնայած տեղի ունեցածին: Օրինակ, եվրոպական մի շարք երկրներ վերացրել են իրանական նավթի վրա դրված բեռնարգելքը: Այն երկրները, որոնք միացան բեռնարգելքին, հայտնվեցին ծուղակում, քանի որ դա ծանր վնաս հասցրեց նրանց տնտեսությանը:
Եթե մենք վերլուծում ենք, տեսնում ենք, որ ԱՄՆ-ի X ընկերությունը գրանցված է մեկ այլ երկրում, սակայն նրա սեփականատերերն ամերիկացիներն են: Գործածելով կեղծ փաստաթղթեր՝ նրանք փորձում են գաղտնի առևտուր անել Իրանի հետ»: