Բաժիններ՝

Սա ընդամենը ֆուտբոլ է, որտեղ հնարավոր է ամեն ինչ. Մոուրինյո

«Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն նշել է, որ Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանի սկզբից էլ «Բորուսիային» համարել է ֆավորիտ:

«Դժվար է ասել, թե մենք ինչ հնարավորություններ ունենք: Առաջին խաղի արդյունքն արդար էր և «Բորուսիան» արժանի էր հաղթանակի:

Սա ընդամենը ֆուտբոլ է, որտեղ հնարավոր է ամեն ինչ: Որքան էլ բարդ լինի իրավիճակը, պետք է հաճույք ստանանք մեր խաղից:

Զգում եմ, որ այս հանդիպումը վերջին տասնամյակում «Ռեալի» ամենակարևոր խաղն է: Սակայն նման զգացողություն ունեի նաև Դորտմունդում, որտեղ մենք խաղացինք այնպես՝ կարծես դուրս էինք եկել ընկերական հանդիպման: Մրցաշրջանի սկզբից «Բորուսիային» համարել եմ մրցաշարի հաղթողի հիմնական հավակներդներից մեկը»,- պորտուգալացի մարզչի խոսքերը փոխանցում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930