Արմեն Երիցյան. Ինձ որևէ մեկի թույլտվությունը պետք չէ

Էրեբունի վարչական շրջանի բնակիչների հետ այսօրվա հանդիպման ժամանակ Երևանի ավագանու ընտրություններում ՕԵԿ ցուցակը գլխավորող Արմեն Երիցյանից բնակիչներից մեկը հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է նա կարողանալու պայքարել ՀՀԿ-ի դեմ, երբ ՀՀԿ-ն և ՕԵԿ-ը կոալիցիոն գործընկերներ են:

Ի պատասխան, Արմեն Երիցյանն ասաց. «Կոալիցիա չի նշանակում, որ մեկը մյուսին միացել են: Իրենք մեկը մյուսի գործընկերներն են, որոնք իրար հետ ծրագրեր են կյանքի կոչում»:

Այս պատասխանը, թերևս, այնքան էլ չգոհացրեց բնակչին, ուստի նա փորձեց այլ կերպ հնչեցնել իր հարցը՝ ասելով. «Իսկ ի՞նչ կարող եք Դուք անել՝ առանց ՀՀԿ-ի թույլտվության»:

Արմեն Երիցյանը պատասխանեց, որ իրեն որևէ մեկի թույլտվությունը պետք չէ. «Ինչպես Արտակարգ իրավիճակների նախարարությունում եմ աշխատել օրենքի սահմաններում, այնպես էլ որպես քաղաքապետ եմ գործելու: Ես որպես էրեբունցի դա ասում եմ, և ոչ միայն ես եմ հավատում իմ ասածին, այլ երևի բոլոր նրանք, ովքեր ինձ ճանաչում են»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930