Բաժիններ՝

Lamborghini-ն նշում է իր 50-ամյակը (տեսանյութ)

2013 թվականին Lamborghini աշխարհահռչակ բրենդը նշում է իր 50-ամյակը։ Սուպերմեքենաների արտադրողը պատրաստվում է լայնամասշտաբ միջոցառումներ իրականացնել իր ծննդյան տարեդարձի կապակցությամբ։

Տոնակատարություններին մասնացելու է ամբողջ Իտալիան՝  Հռոմը, Բոլոնիան, Ֆորտե Դեի Մարմին և մյուս քաղաքները։ Տոնակատարությունը կնշանավորվի հատուկ մրցարշավով՝ Lamborghini-ի մեքենաների մասնակցությամբ։ Մասնակիցները կանցնեն 1200կմ ողջ Իտալիայի տարածքով։

Բացի այդ, մայիսի 10-11-ին Բոլոնիայի գլխավոր այգում կգործի բրենդի հատուկ ցուցահանդեսը։

Automobili Lamborghini բրենդը ստեղծվել է 1963 թվականին։ Շտաբ-բնակարանը գտնվում է Սանտ-Ագաթայում (Իտալիա)։ Ամենահայտնի սուպերմեքենաները եղել են  350GT, Miura, Espada, Countach, Diablo, Murciélago, Reventón, Gallardo LP 560-4 Coupé և Spyder, Gallardo LP 570-4 Superleggera և LP 570-4 Spyder Performante մոդելները։

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930