Յուրաքանչյուր րոպե iTunes Store-ից ներբեռնվում է 15.000 երաժշտական ստեղծագործություն
Apple ընկերության ֆիրմային առցանց խանութը՝ iTunes Store-ը, 10 տարեկան է: Այս տարիների ընթացքում այն դարձել է իր սեգմենտում ամենահաջող ծառայություններից մեկը և, բազմաթիվ արևմտյան փորձագետների կարծիքով՝ այն ամբողջովին փոխել է երաժշտական շուկան և ընդհանրապես օնլայն բովանդակության շուկան: Այս մասին գրում է «Ռիա Նովոստին»:
Apple ընկերությունը iTunes Store խանութը ստեղծել է 2003 թվականի ապրիլի 28-ին: Այդ ժամանակ նրա կատալոգում հաշվվում էր ընդամենը 200 երաժշտական ստեղծագործություն: iTunes Store խանութը սկսեց հայտնի դառնալ Apple iPod նվագարկիչների հաջողության շնորհիվ և ուղիղ 5 տարի անց՝ 2008-ի ապրիլի 3-ին, ծառայությունը պաշտոնապես ճանաչվեց ԱՄՆ-ի խոշորագույն երաժշտական ռեթեյլորը:
Այսօր արդեն iTunes Store-ում ավելի քան 26 մլն երաժշտական ստեղծագործություններ կան: Իհարկե, հայտնի անուններն ու ստեղծագործողները ոչ միանգամից սկսեցին համագործակցել ծառայության հետ: Օրինակ, The Beatles-ի երաժշտությունը iTunes Store-ում հայտնվել 2010 թվականի նոյեմբերին, իսկ այսօր արդեն The Beatles-ի ամբողջ աուդիոհավաքածուն iTunes Store-ում կարելի է ձեռք բերել մոտ 150 դոլարով:
Խանութը հասանելի է աշխարհի 119 երկրների համար: 10 տարում iTunes Store-ից օգտվողները գնել են ավելի քան 25 մլրդ երաժշտական ստեղծագործություն:
Apple-ի տվյալներով՝ այժմ յուրաքանչյուր րոպե iTunes Store-ի օգտագործողները ներբեռնում են 15.000 երաժշտական ստեղծագործություն: