Րաֆֆի Հովհաննիսյան. «Այս ցոգոլը վկա՝ մայիսի 5-ին հաղթելու է «Բարև Երևանը»

Այսօր Մալաթիա-Սեբաստիա համայնքում մինչ ընտրողների հետ հանդիպելը, ըստ aravot.am-ի՝ Րաֆֆի Հովհաննիսյանը «Բարև Երևան» թիմի հետ շրջեց Սեբաստիա եւ Րաֆֆու փողոցներում: Ճանապարհին՝ Վահան Զատիկյանի այգում նա հանդիպեց մի խումբ երեխաների, որոնք ցոգոլ էին հավաքել այգուց:

«Ցոգո՞լ է»,- հարցրեց երեխաներին Րաֆֆի Հովհաննիսյանը եւ օգտվեց նրանց հավաքած բերքից: Հանդիպման ժամանակ բնակիչներին ցուցադրելով ցոգոլը՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց. «Հարգանք բոլորին, բայց այս ցոգոլը վկա՝ «Բարեւ Երեւան» դաշինքի ցուցակը միակն է, որ վերկուսակցական է: Թող ոչ մեկը չկասկածի, որ մայիսի 5-ին հաղթելու է Բարեւ Երեւանը՝ համար 3-ը: Թող ոչ մեկը չնեղանա՝ ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, խնդրեմ, թող գան, բայց քառակուսի կուսակցական կռիվների շրջանն անցել է»: Նա նաեւ նշեց, որ եթե ինչ-որ բան փետրվարի 18-ից հետո բաց ենք թողել, կարող է, 99 տոկոս ճիշտ ենք արել՝ զոհ չենք տվել. «Մայիսի 5-ից սկսյալ, եթե դուք շատ ուզենաք այն քաղաքապետը, այն ավագանին, որը ոչ միայն ձեզ ծառայում է ընտրությունից ընտրություն, հազարավոր գրասենյակներ ու պաստառներ է դնում, բայց ամեն Աստծո օր ծառայում է ձեր ընտանիքներին»: Անդրադառնալով Արմեն Երիցյանի հեգնանքին, թե ինչ տպավորություն է թողնում իր եւ Արմեն Մարտիրոսյանի ձեռքսեղմումը, Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց. «Փոխանակ իրենք վերլուծեն, թե ես ինչպես եմ բարեւում Արմեն Մարտիրոսյանին, թող գործ անեն՝ Երեւանի քաղաքացու համար, ոչ թե իրենք իրենց համար»: Նա վստահեցրեց, որ առանց «Բարեւ Երեւանի» սրանից հետո Երեւանի քաղաքապետարանը ոչ մի որոշում չի ընդունելու:

Տեսանյութեր

Լրահոս