
Բարսեղ Բեգլարյանը հարստացավ ևս կես միլիոն դոլարով

«Արարատբանկ» ԲԲԸ-ն 2012թ. ընթացքում ստացել է 3,3 միլիարդ դրամ զուտ շահույթ: Բանկը որոշել է այդ գումարից 297 միլիոն դրամն ուղղել շահութաբաժինների վճարմանը: Բանկի խոշոր բաժնետերերը «Ֆլեշ» ՍՊԸ-ն (69%) և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկն են (25%): Հետևաբար, անցյալ տարվա շահութաբաժինների 69%-ը՝ 205 մլն դրամ (մոտ 500 հազար ԱՄՆ դոլար) կստանա «Ֆլեշ» ՍՊԸ-ն, որը պատկանում է Բարսեղ Բեգլարյանին: