Բաժիններ՝

Samsung ընկերությունը հայտարարել է երրորդ սերնդի Galaxy Tab պլանշետի մասին

Նախորդ սերնդի Galaxy Tab պլանշետի մասին ընկերությունը ներկայացրել/ հայտարարել էր նախորդ տարվա փետրվարին՝ Mobile World Congress համաժողովի ժամանակ, որոնք շուկայում հայտնվեցին 2012 թվականի մարտին:

«Այժմ հարավկորեական ընկերությունը ներկայացրել է երրորդ սենդի Android-ի հիման վրա աշխատող պլանշետը՝ Galaxy Tab-ը՝ 7 դյույմանի էկրանով, որն ավելի կոմպակտ է և ավելի թեթև՝ համեմատած նախորդների հետ»,- ասված է Samsung-ի հաղորդագրության մեջ:

Նոր սարքը ավելի բարակ է նախորդներից, սակայն միևնույն ժամանակ այն պահպանել է էկրանի մեծությունը, սարքը նաև ավելի թեթև է. եթե նախորդները կշռում էին 345 գրամ, ապա Galaxy Tab 2-ը՝ կշռում է ընդամենը 302-306 գրամ՝ կախված 3D մոդուլի առկայությունից:

Երրորդ սերնդի Galaxy Tab պլանշետը գնորդներին հասանելի կլինի 8 կամ 16 գիգաբայթ ներքին հիշողությամբ, որը կարելի է մեծացնել մինչև 64 գիգաբայթ: Նոր պլանշետը աշխատում է Android 4.1 Jelly Bean-ով:

Wi-fi մոդուլով նոր սարքավորումը՝ աստիճանաբար համաշխարհային շուկայում կվաճառվի այս տարվա մայիսից: Սարքավորման գնի մասին, դեռևս ընկերությունը ոչինչ չի հայտնում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս