Բաժիններ՝

Ռուբեն Հայրապետյանը որոշել է զբաղվել բանկի կառավարմամբ

Ապրիլի 26-ին «Զարգացման Հայկական Բանկ» ԲԲԸ-ն բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողով է գումարել, որի ժամանակ բանկի քվեարկող բաժնետոմսերի 19.6839 %-ի սեփականատեր Ռուբեն Հայրապետյանը հայտարարել է, որ դադարեցնում է բանկի տնօրենների խորհրդում իր ներկայացուցիչ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Արմեն Մինասյանի լիազորությունները: Վերջինիս փոխարեն Ռ. Հայրապետյանն ինքն իրեն ընդգրկել է տնօրենների խորհրդի կազմում:

Սակայն հետաքրքիրն այն է, որ Ա.Մինասյանը դուրս չի եկել «Զարգացման Բանկ»-ի տնօրենների խորհրդի կազմից. նա այժմ խորհրդի անդամ է՝ որպես բանկի բաժնետոմսերի 17.438%-ի սեփականատեր Արայիկ Մեխակյանի ներկայացուցիչ: Վերջինս դադարեցրել է իր նախկին ներկայացուցիչ Յուրի Աղասյանի լիազորությունները:

Փաստորեն, այսուհետ Ռուբեն Հայրապետյանն ուղղակիորեն մասնակցելու է «Զարգացման Բանկ»-ի կառավարման գործընթացին:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս