«Օրենքով գողն» ազատվել է կեղծ բժշկական տեղեկանքի հիման վրա
Ղրղզ «օրենքով գող» Ազիզա Բատուկաևը այս տարվա ապրիլի սկզբին ազատ էր արձակվել Բիշկեկի ժամանակավոր պահման մեկուսարանից՝ ծանր հիվանդության պատճառով։ Ինչպես գրում է «Вечерний Бишкек» թերթը, բժշկական տեղեկանքը, որի հիման վրա նա ազատ է արձակվել, կեղծ է եղել։
Քրեական հեղինակությունը, ըստ այդ փաստաթղթի, տառապում էր լյարդի ցիռոզով և սուր լեյկոզով։ Բժշկական տեղեկանքի՝ իրականությանը համապատասխանելու հարցը բարձրացրել էր Բատուկաևի ազատման գործով զբաղվող պատգամավորական հանձնաժողովը։ Հանձնաժողովին կից ստեղծվել էր բժիշկների խումբ, որը «օրենքով գողի» մոտ օնկոլոգիական հիվանդություն չի հայտնաբերել։ Ինչ վերաբերում է ցիռոզին, ապա այդ մասին ոչինչ չի հաղորդվում։
Բժիշկները իրենց եզրակացությունն արդեն ուղարկել են հանձնաժողովին։