Բաժիններ՝

Հաքերը «կոտրել» է Google Glass ակնոցների համակարգը

Առաջին օգտագործողներն արդեն իսկ ստացել են Google Glass ակնոցների նախնական տարբերակը: Google Glass ակնոցների համակարգը կոտրել են արդեն, այն կոտրել է Ջեյ Ֆրիման անունով հայտնի հաքերը, ով կոտրել էր նաև iOS-ը: Հաքերը նշել է, որ համակարգը կոտրել է շատ պարզ խնդիր էր, և դրա վրա ինքը ծախսել է ընդամենը մի քանի ժամ:

Ֆրիմանը կոտրել է Glass-ը միաժամանակ այլ մշակողի հետ: Ինչպե՞ս հաջողվեց այն այդպես արագ կոտրել՝ հարցին Google X լաբորատորիայի ինժեները, որտեղ մշակվում են ակնոցները, պատասխանել է, որ Google-ում միտումնավոր չեն սկսել ձեռնարկել հատուկ գործողություններ այն բանի համար, որպեսզի համակարգը հնարավոր չլինի կոտրել:

Ինժեները սոցցանցի իր էջում գրել է, որ այդ ամենը հատուկ է արվել, որպեսզի մշակողները կարողանային «կոտրել ակնոցները և դրա հետ նաև բազմաթիվ այլ խենթ ու թույն բաներ»:

Ի, դեպ հույս ունենալ, որ ամեն ինչ այդքան հեշտ կլինի Google Glass-ի վերջնական տարբերակի պարագայում՝ պետք չէ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս