
Հերթական վթարը Երևանում. պատահարի մեղավոր «ջիպ»-ի վարորդը դիմել է փախուստի

Այսօր՝ ապրիլի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 20:00-ի սահմաններում «Volkswagen Passat» մակնիշի՝ 11 UO 611 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Եղվարդի խճուղում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվելով՝ հայտնվել փոսում:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի պատճառը եղել է այն, որ մեկ այլ ավտոմեքենա վթարային իրավիճակ է ստեղծել նշված ավտոմեքենայի վարորդի համար, և վերջինս էլ, խույս տալով վթարային իրավիճակը ստեղծող ավտոմեքենայի վարորդից, հայտնվել է նշված փոսում:
Դեպքի վայր են ժամանել ապահովագրական ընկերության ներկայացուցիչները:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ իր տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան հաշվառված է Երևան քաղաքի Սունդուկյան 90 շենքի բնակիչ Կարեն Բեյբությանի անվամբ:
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ վթարի վայր է ժամանել Ճանապարհային ոստիկանության հետաքննության բաժնի հետաքննիչ Արարատ Թևոսյանը, ով պարզել է, որ ավտոմեքենան վարել է 49-ամյա Սիրուն Սիրեկանյանը, ով ԱՄՆ քաղաքացի է:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ տեղում է նաև Երևան քաղաքի բնակիչ 43-ամյա Վարուժան Կարապետյանը, ում «Opel» մակնիշի ավտոմեքենայի վրա է քշել մեկ այլ ավտոմեքենա, ով էլ փորձել է խույս տա վթարային իրավիճակից, ինչից հետո էլ «Volkswagen-ի վարորդը իր հերթին փորձել է խույս տալ «Opel»-ից ու կողաշրջվել է փոսում:
«Opel»-ի վարորդը հայտնում է, որ իրեն՝ խոչընդոտ ստեղծողը եղել է «Jeep» մակնիշի ավտոմեքենան:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի