Բաժիններ՝

Վիտալի Կլիչկոն նախագահ առաջադրվելու վերջնական որոշում է կայացրել

Ուկրաինական ընդդիմադիր «ՈւԴԱՌ» կուսակցության ղեկավար Վիտալի Կլիչկոն  հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահի պաշտոնում առաջադրվելու իր որոշումը վերջնական է: «Ես արդեն որոշել եմ` առաջադրվելու եմ նախագահական ընտրություններում»,-երկուշաբթի հայտարարել է նա, հաղորդում է interfax գործակալությունը:

Կլիչկոն համոզմունք է հայտնել, որ ընդդիմությունը պետք է միասնական թեկնածու առաջադրի: «Միայն ուժերը համախմբելով մենք հնարավորություն կունենանք դիմակայել գործող իշխանություններին»,-հայտարարել է նա:

Նա նաեւ ընդգծել է, որ կառավարության մասնակի փոփոխությունը չի լուծում երկրում քաղաքական ճգնաժամը եւ նշել է, որ վարչապետ Ազարովը պետք է հրաժարական տա: Կլիչկոյի խոսքով` ներկայիս Նախարարների կաբինետը պատասխանատվություն է կրում եվրաինտեգրման բանակցությունների տապալման եւ երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամի համար:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031