
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Երևանում

Դեկտեմբերի 14-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Երևանի Հերացու փողոցից Խանջյան փողոց տանող նորակառույց ճանապարհի վերջնամասում «ՎԱԶ-21703» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից, բախվել թունելի պատին և կողաշրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 14-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Երևանի Աբովյան և Մոսկովյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել անհայտ մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով տաքսի ավտոմեքենայի ուղևորուհին նույն օրը, ժամը 22.00-ին, մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 15-ին, ժամը 18.30-ին, Երևանի Աճառյան-Բաբաջանյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Դեյու Նեքսիա» և «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Դեյու Նեքսիա»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: