Մոնա Լիզայի առանձնատունը վաճառվում է 50 միլիոն եվրոյով
Ինչպես գրում է The Times-ը, Վինյամաջիո վիլլան (Villa di Vignamaggio), որի գլխավոր մասնաշենքը կառուցվել է 14-րդ դարում, վաճառքի է դրվել։ Ներկայիս սեփականատերը՝ փաստաբան Ջաննի Նունցիանտեն, վիլլայի հետ վաճառքի է հանել նաև Տոսկանայում գտնվող հողատարածքը՝ 65հա մակերեսով։ Նունցիանտեն պնդում է, որ այդ հովիտը երևում է Մոնի Լիզայի դիմանկարի ֆոնին, իսկ ինքը՝ Լիզա Գերարդինին, ծնվել և մեծացել է Villa di Vignamaggio-ում։
Սեփականատերը ցանկանում է այդ ամենի համար ստանալ 50 միլիոն եվրո։ Իտալական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ վիլլայով հետաքրքվորում է Հարավ Աֆրիկյան Հանրապետությունից մի գնորդ և չինական ներդրողների մի խումբ։
Տարածված տեսակետի համաձայն՝ Լիզա Գերարդինի դիմանկարը պատվիրել է նրա ամուսինը՝ Ֆրանչեսկո դել Ջոկոնդոն։ Դա Վինչին նկարել է այն 1503-1505 թվականներին։ Կտավը ամուսինը նվիրել է կնոջը՝ երկորդ որդու ծննդյան առիթով։
Չնայած՝ մի շարք պատմաբանների կարծիքով, նկարում պատկերված է Պացիֆիկա Բրանդանին՝Ջուլիանո Մեդիչիի սիրուհիներից մեկը։ Գիտնականների մոտ միասնական կարծիք չկա նաև Լիզա Գերարդինիի ծննդավայրի հարցում։ Ոմանց կարծիքով՝ նա ծնվել է Ֆլորենցիայում։