Կաշառքով ոստիկանությունում սպայական կոչում ստանալու գործով մեղադրանքներն ապացուցվեցին
«Փաստինֆո»-ի փոխանցմամբ`ոստիկանի կողմից սպայական կոչում ստանալու համար առանձնապես խոշոր չափերով կաշառքի գործով Մեսրոպ Հունանյանը սեկտեմբերի 16-ին հրապարակված դատավճռով մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և դատապարտվեց 4 տարվա ազատազրկման՝ առանց գույքի բռնագրավման:
Գործով մյուս ամբաստանյալ, ՀՀ ոստիկանության ՊՊԳ վարչության Վարդենիսի պահպանության բաժանմունքի դասակի ջոկի հրամանատար, ոստիկանության ենթասպա Արտակ Հովհաննիսյանը դատապարտվել է 3 տարվա պայմանական ազատազրկման՝ 2 տարվա փորձաշրջանով:
Գործով երրորդ ամբաստանյալի՝ ոստիկանի մորեղբայր Մարտիրոս Մարտիրոսյանի մասով գործը կարճվել էր՝ համաներման կիրառմամբ: Մ.Մարտիրոսյանը մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդւվածի 1-ին մասի 1-ին կետով՝ կաշառքի միջնորդություն:
Ըստ մեղադրանքի՝ Արտակ Հովհաննիսյանը 2012թ. հոկտեմբերի սկզբին, մորեղբոր` Մարտիրոս Մարտիրոսյանի միջոցով ծանոթացել է և նրա միջնորդությամբ համաձայնության է եկել Մեսրոպ Հունանյանի հետ` վերջինիս միջոցով ՀՀ ոստիկանության համապատասխան պաշտոնատար անձանց` 3.253.040 ՀՀ դրամին համարժեք 8000 ԱՄՆ դոլար կաշառք տալու հարցում:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: