Լարված ու պայթյունավտանգ իրավիճակ Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի դպրոցում. shamshyan.com
shamshyan.com-ի փոխանցմամբ` այս օրերին լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի կրթահամալիրում: Մեկ շաբաթ առաջ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի քննիչ Արթուր Ավագյանը միջնորդություն է ներկայացրել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության Մարտունու դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանք ընտրեր Վարդենիկ գյուղի բնակիչ 17-ամյա Մեսրոպ Գրիգորյանի նկատմամբ: Դատարանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակացական սենյակից վերադառնալով բավարարել է միջնորդությունը և 17-ամյա տղան, ով սովորում է նույն գյուղի կրթահամալիրի 12-րդ դասարանում, կալանավորվել է:
Սեպտեմբերի 26-ին Մարտունու բժշկական կենտրոն է տեղափոխվում Վարդենիկ գյուղի բնակիչ 39-ամյա Սևակ Բադալյանը, ում մոտ բժիշկները ախտորոշել էին գանգուղեղային տրավմա, ձախ աչքի սալջարդ, քթի միջնապատի կոտրվածք, վերին և ստորին վերջույթների քերծվածքներ, իսկ ոստիկանության քննիչի կողմից տրվել էր դատաբժշկի ուղեգիր:
Գյուղացիները պատմում էին, որ Ս. Բադալյանը աշխատում է գյուղի կրթահամալիրում, որպես ֆիզկուլտուրայի դասատու և այդ օրը նա անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել դպրոցական Մ. Գրիգորյանի նկատմամբ` հայհոյանքներ տալով մի քանի անգամ հարվածել, որից հետո երեխան դուրս է եկել դասասենյակից և մի որոշ ժամանակ անց վերադարձել է, որպեսզի մասնակցի հերթական դասաժամին: Սակայն ֆիզկուլտուրայի դասատուն, ով նաև դասղեկն է, շարունակել է երեխայի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, ինչից հետո Մ. Գրիգորյանը հորդորել է որպեսզի դասղեկը չշարունակի իր հասցեին հայհոյանքներ տալ, սակայն դասղեկը կրկնել է իր խոսքերը և այդ ամենը շարունակվել է դպրոցի բակում, որտեղ տեղի է ունեցել ծեծկռտուք ու հետո դասղեկը հայտնվել է հիվանդանոցում:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: